Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.03.2014 | 00:13

Ով ստեղծում է ամեն ինչ և նորոգում, ով մահվան ստվերը այգ է դարձնում և ցերեկը մթնեցնում ինչպես գիշեր, ով վերև է կանչում ծովի ջրերը և հեղում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը. նա, որ կոտրում է ուժեղի զորությունը և թշվառություն է բերում ամրոցների վրա։ Դռների առաջ նրանք ատեցին հանդիմանողներին և սուրբ խոսքերը պիղծ դարձրին։ Դրա համար աղքատներին նեղելով և նրանցից ընտրությամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկեք, սակայն նրանց գինին չեք խմի։


Ամոս 5. 8-11

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ